Հրապարակման էթիկա

Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» (ԲԱԻ)


       «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» (ԲԱԻ) պարբերականը ընդգրկում է Հարավ-արևմտյան Ասիայի երկրների հին և միջին դարերի, նոր և նորագույն ժամանակների պատմության, ինչպես նաև աղբյուրագիտության և բանասիրության հարցերի վերաբերյալ հետազոտություններ: Զգալի տեղ է հատկացված նաև տարածաշրջանի քաղաքական զարգացումների, միջազգային հարաբերությունների և այլ հիմնախնդիրների լուսաբանությանը:
        Մատենաշարը հրատարակվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում 1960 թ.-ից «Մերձավոր և Միջին Արևելքի երկրներ և ժողովուրդներ» անվամբ: 2021 թ. պարբերականը վերանվանվել է «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» (ԲԱԻ):«Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» (ԲԱԻ) պարբերականը գրախոսվող, բաց հասանելիությամբ, միջազգային կարգապահոցներում և շտեմարաններում ինդեքսավորվող գիտական հոդվածների ժողովածու է: Այն լույս է տեսնում տարեկան 2 անգամ: Հոդվածները հրատարակվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ եվրոպական լեզուներով: