A Short Story of Mullah Nasreddin in the Anbarāni Dialect of the Talyshi Language: Text,Translation, Glossary and Comments
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.52837/27382702-2021-34.2-13Բանալի բառեր-:
Talyshi, Northern Talyshi, Anbarāni, Iranian languages, linguistics, dialectologyԱմփոփում
Թալիշերենը, որը պատկանում է հյուսիսարևմտյան իրանական լեզուների խմբին, ներառում է մեծ թվով բարբառներ ու խոսվածքներ, որոնք մի շարք հնչյունաբանական, քերականական և բառապաշարային առանձնահատկությունների հիման վրա ավանդաբար բաժանվում են բարբառային երեք հիմնական խմբի՝ հյուսիսային, կենտրոնական և հարավային: Անբարանի բարբառը հյուսիսթալիշական բարբառ է, որը խոսվում է Իրանի Արդեբիլ նահանգի (օսթան) Նամին շրջանի (շահրեսթան) Անբարան ենթաշրջանում (բախշ)՝ Անբարան քաղաքում և հարակից գյուղերում: Հյուսիսային թալիշերենի վերաբերյալ եղած ուսումնասիրությունների մեծ մասը նվիրված է Ադրբեջանի Հանրապետության տարածքում խոսվող բարբառներին: Օրինակ՝ հայտնի իրանագետ, թալիշագետ Բորիս Միլլերի «Թալիշական տեքստեր» արժեքավոր աշխատանքը ընդգրկում է կարճ պատմվածքներ, անեկդոտներ, երկխոսություններ, բանաստեղծություններ՝ գրի առնված այս բարբառներով: Ի տարբերություն ադրբեջանաբնակ թալիշների բարբառների և խոսվածքների՝ Անբարանի բարբառը համեմատաբար շատ ավելի քիչ է ուսումնասիրված, ուստի այս բարբառով հրապարակված տեքստերի թիվը բավականին փոքր է: