Transformations of the Islamic Extremism and the Emergence of the “Islamic State”
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.52837/27382702-2021-34.2-09%20Ամփոփում
Իսլամական ծայրահեղականությունը խոր արմատներ ունի Մերձավոր Արևելքում: Ծայրահեղական տրամադրությունները հատկապես ակտիվ էին 20- րդ դարի վերջում և 21-րդ դարի առաջին տասնամյակում։ Դրանք նոր բնույթ ստացան 2001 թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի դեմ իրականացված ահաբեկչական գործողություններով։ 2000-ականների կեսերին Մերձավոր Արևելքում ակնհայտ դարձան իսլամական ծայրահեղականության նոր և վտանգավոր միտումները, որոնք տեսանելի դարձան Սիրիայում՝ 2014 թվականին «Իսլամական պետության» (ԻՊ) հռչակմամբ։ Մերձավորարևելյան տարածաշրջանում ի հայտ եկավ մի ուժ՝ իսլամական ծայրահեղ արմատական մի կառույց, որը արձանագրեց իրողությունը, այն է՝ արդեն փաստացի իսլամական պետության գոյությունը: «Բակիա ուա Թաթամադդաթ» կարգախոսի ներքո ԻՊ-ն պայքարի առարկայական դրսևորումների ուղղվածությունը դարձրեց Մերձավորարևելյան տարածաշրջանն ու այն բնակեցնող անցանկալի տարրերը` այնտեղից տարածվելու նպատակ հետապնդելով դեպի մուսուլմանական այլ երկրներ: ԻՊ-ն հանդես եկավ որպես նոր պետական միավոր, ասել է թե՝ այսպես կոչված «իսլամական խալիֆայություն», որը հիմնվել կամ հիմնվում էր արաբական աշխարհի սրտում: 2014 թ. ԻՊ-ն ուներ որոշակի ռազմական ներուժ, որը գործնականում ընդլայնում էր ԻՊ-ի տարածքները: Կառույցն ուներ նաև ֆինանսական ռեսուրսներ, և նրա ինքնաֆինանսավորման գործակիցը բավական բարձր էր: Այդ ինքնուրույնությունն ու ֆինանսական ինքնաբավությունը հիմք են տալիս պնդե- լու, որ ԻՊ-ն կախված չի եղել որևէ ուժային կենտրոնից (համենայն դեպս 2014 թ. դրությամբ): Այս ամենի հանրագումարը ԻՊ-ն վերածեց նոր իրողության ոչ միայն մերձավորարևելյան, այլև համաշխարհային աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական զարգացումներում: