Chinese Belt And Road Initiative In The Countries Of The Gulf Cooperation Council

Հեղինակներ

  • Aghavni Harutyunyan

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52837/27382702-2021-34.2-07

Բանալի բառեր-:

China, GCC countries, One Belt, One Road, “Two-Wheeled” and “Two-Wing” Cooperation

Ամփոփում

Չինաստանի հարաբերությունները Ծոցի Համագործակցության խորհրդի (ԾՀԽ) երկրների հետ զգալիորեն ընդլայնվել են հատկապես վերջին տարիներին, ներառյալ աշխարհաքաղաքական, տնտեսական, առևտրային, ֆինանսական և բանկային, ենթակառուցվածքների, էներգետիկայի և անվտանգության ոլորտներում: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (ՉԺՀ) խորացնում է իր տնտեսական համագործակցությունը ԾՀԽ միապետությունների հետ Չինարաբական համագործակցության ֆորումի և Չինաստան-ԾՀԽ շրջանակային համաձայնագրի միջոցով։ Չինաստանի և ԾՀԽ-ի միջև առևտրային հարաբերություններն ամրապնդող մեխանիզմն Ազատ առևտրի համաձայնագիրն է: Ակնկալվում է, որ Չինաստանի և ԾՀԽ-ի երկրների միջև առևտրի գոտու շուրջ մոտալուտ բանակցությունները կդիվերսիֆիկացնեն Չինաստանի նավթի ներմուծումը և կօգնեն ԾՀԽ-ի երկրներին նվազեցնել ԱՄՆ-ի գերակայությունը տարածաշրջանում: 2015 թ. մարտին Չինաստանի կառավարությունը հրապարակեց ՉԺՀ-ԾՀԽ համագործակցության ձևաչափը նախանշող «Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու և 21-րդ դարի Ծովային Մետաքսի ճանապարհի համատեղ կառուցման տեսլականի ու գործողությունների» վերաբերյալ առաջին քաղաքական փաստաթուղթը: 2016 թ. հունվարին հրապարակվեց Մերձավոր Արևելքում և Հյուսիսային Աֆրիկայում Չինաստանի շահերն արտացոլող առաջին հիմնարար պաշտոնական փաստաթուղթը` «Սպիտակ գիրքը» կամ «1+2+3» ռազմավարությունը142: Վերջինիս շրջանակներում Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) անդամների և Չինաստանի միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց ՉԺՀ-ԾՀԽ-ի (Ծոցի համագործակցության խորհուրդ) Ազատ առևտրի գոտու ստեղծման, չինարաբական համատեղ ներդրումային հիմնադրամի և Ասիական ենթակառուցվածքների ներդրումային բանկի (ԱԵՆԲ)143 մասնակցությամբ խոշոր նախագծերի իրականացման վերաբերյալ:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-26