Կրկին հայոց բդեշխությունների գլխավոր գործառույթի մասին
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.52837/27382702-2021-34.2-04Բանալի բառեր-:
Gugark, Gardman, pitiashkhs, governorships, Ałdznik, Not-Artašrakan, Kadmēatsik, Korduk', Karkar, Gorozuayk', Mihraneans, Albania, BałasakanԱմփոփում
Հոդվածում քննարկվում է հայկական բդեշխություն-կուսակալությունների գլխավոր գործառույթի խնդիրը, և ցույց է տրվում, որ այն, ամենայն հավանականությամբ, եղել է զինական։ Այդ բդեշխություն-կուսակալությունների վրա էր դրված Հայոց թագավորության հարևան դաշնակից ոչ մեծ պետությունների արտաքին սահմանի պաշտպանության հիմնական պատասխանատվությունը, ընդ որում տվյալ հարցում բդեշխին էր ենթարկվում համապատասխան սատելիտ պետության զինուժը։ Արդյունքում Մեծ Հայքի առանձին բդեշխությունների ու իրենց հարևան պետությունների միջև նաև ձևավորում էին յուրահատուկ հարաբերություններ, որոնք երբեմն առաջացնում էին անջատողական միտումներ՝ թեժացված արտաքին ուժերի կողմից։ Ցույց է տրվում նաև, որ IV դարում Հայոց Արևելից կողմանց կուսակալ իշխանությունները՝ Գարդմանացիք և Սյունիքից անջատվւած Գորոզուայք - «Գարգարացիք», Մեծ Հայքի արքայի անունից կոնկրետ բդեշխական զինական գործառույթներ էին իրականացնում Կուրի ձախափնյա Աղվանից և Բաղասականի թագավորությունների նկատմամբ՝ կրելով գլխավոր պատասխանատվությունը նրանց հյուսիսային սահմանների պաշտպանության համար Կովկասյան լեռների սահմանագծով և Դերբենդի անցքով։