International conference “The Caucasus at the crossroads of international trade and cultural exchange (from ancient times to the present)”

Հեղինակներ

  • Monika Mirzoyan

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52837/27382702-2022.2-163

Բանալի բառեր-:

International Conference, Caucasus, Caucasian studies, Armenia, Georgia, Institute of the Oriental Studies of NAS RA, Institute of History and Ethnology of Ivane Javakhishvili Tbilisi State University

Ամփոփում

2022 թ. սեպտեմբերի 5-6 ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց «Կովկասը միջազգային առևտրի և մշակութային փոխառնչությոլեների խաչմերուկներում՝ հնագույն ժամանակներից մինչև նորագույն շրջան» թեմայով միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի բացմանը ոդջույնի խոսքով հանդես եկան ՀՀ ԳԱՄ Հայագիտության և հասարակական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Յուրի Սուվարյանը, ՀՀ ԳԱՄ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը, Իվանե Զավախիշվիլիի անվան Թբիլիսիի պետական համալսարանի պատմության և հնագիտության ինստիտուտի տնօրեն Գիորգի ճեիշվիլին: Ոդջունելով գիտաժողովի մասնակիցներին' ՀՀ ԳԱԱ ՀՀԳԲ ակադեմիկոս-քարտուղար, ակադեմիկոս Յուրի Սուվարյանն ասաց, - «Կովկասը խաչմերուկ է, որտեղ խաչվել և խաչվում են բազմաթիվ երկրների շահեր: Լիահույս եմ, որ այս գիտաժոդովն էական ներդրում կունենա կովկասագիտության զարգացման գործում: Ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակում առաջանում են նոր բարդություններ, և գիտաժողովը պետք է ունենա նաև գործնական նպատակ' մշակելու այնպիսի ռազմավարություն, որը հնարավորություն կստեղծի համատեղ դիմակայելու առկա կամ սպասվող աշխարհաքաղաքական մարտահրավերներին »: ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռոբերտ Ղազարյանը նշեց, որ ինստիտուտի համար էական նշանակություն ունի հայ-վրացական գիտական կապերի ամրապնդումը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-08