Administrative and political system and economy of the Kingdom of Kanesh

Հեղինակներ

  • Robert Ghazaryan

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52837/27382702-2022.2-13

Բանալի բառեր-:

Kanesh, Asia Minor, karum, “Cappadocian” sources, economy, trade, Hittite Old Kingdom, Kussara, dignitary, management system

Ամփոփում

Քանեշի պետությունը բրոնզեդարյան ժամանակաշրջանում Փոքր Ասիայում ձևավորված պետական կազմավորումներից մեկն էր: Այն կարևոր նշանակություն է ունեցել խեթական պետության (մ.թ.ա. XVII դ. կեսեր - XII դ. սկիզբ) կազմավորման և կայացման գործընթացում: Քաղաքը հանդիսացել է խեթական պետության մեզ հայտնի երկրորդ կենտրոնը Կուսսարայից հետո, և նրա տարածքը հենք է հանդիսացել խեթերի պետության հետագա ընդարձակման համար: Կարևոր է շեշտել, որ քաղաքը նաև աշուրցիների կողմից կազմակերպված միջազգային առևտրական ցանցի (ավելի քան քառասուն քաղաքներում) կենտրոնատեղին էր, մայրաքաղաքը: Քանեշի պետական կառուցվածքը, կառավարման համակարգը նույնպես իրենց ազդեցությունն են թողել խեթական պետական համակարգի վրա: Այս բոլորը մեզ թելադրում են ուսումնասիրել և հասկանալ այդ քաղաք-պետության պատմությունը, տալ նրա պետական կարգի, տնտեսության, սոցիալ-տնտեսական հարաբերությունների մասին պատկերը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-03-08