In the Flow of History and International Relations: A Theoretical Profile of Contemporary China

Հեղինակներ

  • Orazio Maria Gnerre

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52837/27382702-2022.1-106%20

Ամփոփում

Արդի չինական քաղաքական մտքի զարգացման վրա բավականին մեծ ազդեցություն են գործել բազմաթիվ՝ քաղաքական, հասարակագիտական, տնտեսագիտական և այլ գործոններ: Այդ գործոնները շատ խորը արմատներ ունեն ինչպես չինական քաղաքակրթական իմաստասիրական ավանդույթի, այնպես էլ Մաո Ցզե Դունի (1893-1976 թթ.) 1966-1975 թթ. իրագործած «Մշակութային հեղափոխությամբ» սկսված քաղաքականության մեջ։ Ամենայն հստակությամբ կարելի է դիտարկել, որ թե չինական աշխարհայացքը, միջազգային հարաբերությունների չինական աշխարհայացքային հայեցակարգը, Չինաստանի դերը այլ երկրների հետ հարաբերություններում, կենտրոնացման/ապակենտրոնացման խնդիրը և տնտեսական հեռանկարները փոխկապակցված են չինական աշխարհայացքում՝ կազմելով հիմնարար հատուկ կարգ: Հետևաբար, կարևոր է հաշվի առնել այդ սկզբունքները և ասիական երկրի հետ քաղաքականությունը դիտարկել այդ լույսի ներքո: Ակնհայտ է, որ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դերը միջազգային ասպարեզում՝ լինի տնտեսական թե քաղաքական՝ գնալով ավելի է կարևորվում: Հետևաբար անհրաժեշտ է հասկանալ, թե ինչպես է Չինաստանն առնչվում այս կամ այն գործընթացներին: Սույն հոդվածում փորձ է արվում գնահատել ժամանակակից չինական պետության աշխարհայացքի որոշ բաղկացուցիչները։ Այս առումով դիտարկվում են նաև հետևյալ հանգամանքները՝ Չինաստանի զբաղեցրած դիրքը աշխարհում և դրանից բխող աշխարհաքաղաքական տեսությունները, ինչպես նաև կենտրոնացման և ապակենտրոնացման հարցերը։ Առանձնացվում է նաև ժամանակակից Չինաստանի տնտեսական դերի տեսլականը ըստ նրա ղեկավարների պատկերացումների։ Այս խնդիրների ուսումնասիրումը կարևոր է նաև ապագայի աշխարհակարգի մասին որոշ տեսական դրույթներ առաջ քաշելու առումով։

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-05-27