Водные проблемы в отношениях Ирана и Афганистана
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.52837/27382702-2022.1-88Բանալի բառեր-:
Iran, Afghanistan, Taliban, water, dam, river, delta, Hilmend, Harirud, TejenԱմփոփում
Իրանի և Աֆղանստանի միջև ջրի հարցում առկա խնդիրները պատմական տարբեր շրջափուլերում այդ երկու երկրների միջև արտաքին միջամտությամբ իրականացված սահմանազատման հետևանք են: Վերջին 150 տարվա ընթացքում Իրանի և Աֆղանստանի միջև սահմանային գետերի ջրերի օգտագործման վերաբերյալ 4 համաձայնագիր է ստորագրվել, որոնք, սակայն, երբեք լիարժեք չեն կատարվել: Ջրային ռեսուրսների հարցն Իրանի և Աֆղանստանի համար չափազանց զգայուն հարց է։ Տասնամյակների ընթացքում բնապահպանական, գյուղատնտեսական, տնտեսական, սոցիալական, իրավական, անվտանգային, քաղաքական և ռազմական գործոնների առաջացումն ավելի է բարդացրել իրադրությունը: Մեծ Բրիտանիան ու Ռուսաստանն աշխարհաքաղաքական շահերից ելնելով 1907 թ. Իրանի և Աֆղանստանի տարածքները բաժանեցին ազդեցության գոտիների՝ փաստացի այդ երկրներին զրկելով ինքնիշխանությունից։ Այդպիսի իրադրությունում Իրանի և Աֆղանստանի միջև սահմանային վեճերի կարգավորումը վերապահվեց երրորդ կողմին, համապատասխանաբար Մեծ Բրիտանիային և Ռուսաստանին։