The Coverage of Situation of Western Armenians and Cilician Armenian’s Massacre in 1909 in the Pages of Egyptian Armenian Periodical “Arshalouys”
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.52837/27382702-2022.1-66Բանալի բառեր-:
“Arshalouys”, Egyptian Armenian periodical, Western Armenians, Armenian massacres, regime, CiliciaԱմփոփում
20-րդ դարասկզբի եգիպտահայ նշանավոր պարբերականներից է «Արշալոյս» ազգային, գրական և քաղաքական լրագիրը: Պարբերականի հիմնական նպատակը Հայաստանի ազատագրումն է եղել: «Արշալոյսը» ձգտել է նպաստել հայ ազգի քաղաքական, տնտեսական, հոգևոր և հասարակական կյանքի բարելավմանը: Այն իր հրապարակումներում քննադատել է օսմանյան բռնապետությունը, մերկացրել համիդյան բռնակալությունը: Եգիպտահայ պարբերականին մտահոգել է արևմտահայության կացությունն ու փորձել է իր հրապարակումներով, թեկուզև կցկտուր, եգիպտահայությանը հաղորդակից դարձնել 1899-1914 թթ. արևմտահայության ծանր դրությանը, 1909 թ. կիլիկիահայության կոտորածի պատճառների լուսաբանմանն ու կազմակերպիչների մերկացմանը: Ճիշտ է, սկզբնական շրջանում կոտորածի իրականացման գործում մեղադրում է համիդյան վարչակարգին և լիահույս է, որ սահմանադրական իշխանությունները էականորեն տարբերվում են համիդյան կարչակարգից, կկատարեն իրենց նախահեղափոխական խոստումներն ու արդարադատություն կհաստատվի Օսմանյան կայսրության տարածքում, սակայն 1910-1914 թթ. հրապարակումներում պարբերականը վերջնականապես փոխում է իր վերաբերմունքն երիտթուրքերի նկատմամբ և համոզվում, որ վերջիններս համիդյան վարչակարգի հետնորդներն են: Բացի այդ, «Արշալոյսը», լինելով գրական պարբերական, եգիպտահայ ընթերցողին ծանոթացրել է արևելահայ մշակութային կյանքին, տպագրել տարբեր գրողների կյանքին ու գործունեությանը նվիրված, Հայրենիքի թեման շոշափող գեղարվեստական ստեղծագործություններ: