Some Observations On Yusuf Akçura And His Article "Three Ways Of Policy"

Հեղինակներ

  • Nelli Minasyan

##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:

https://doi.org/10.52837/27382702-2022.1-53

Բանալի բառեր-:

Yusuf Akçura, Ottoman Empire, Ottomanism, Pan-Islamism, Turkism, Pan-Turkism, nationalism, Turkic peoples, Turkic unity, Pan-Turanism

Ամփոփում

Յուսուֆ Աքչուրան իր «Քաղաքականության երեք ձև» հոդվածով, որը լույս է տեսնում Կահիրեում հրատարակվող «Թյուրք» (Türk) թերթի 24-րդ, 26-րդ և 27-րդ համարներում, ամփոփում է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին օսմանյան հասարակության մեջ առկա քաղաքական քննարկումները և ըստ այդմ հանդիսանում է պանթյուրքիզմի գաղափարախոսության հիմնադիրներից: Այս հոդվածում նա վերլուծում է օսմանիզմի, պանիսլամիզմի ու պանթյուրքիզմի վարդապետությունները: Հեղինակը հիմնավոր փաստարկներով ներկայացնում է, որ օսմանիզմի ու պանիսլամիզմի վարդապետությունները սպառել են իրենց և ըստ էության դրանք կայսրության համար ձախողված քաղաքականություններ են: Մյուս կողմից հիմնավորում է պանթյուրքիզմի քաղաքականության արդյունավետությունը և ձևակերպում է նրա հայեցակարգային սկզբունքները: Աքչուրայի մոտ մենք տեսնում ենք երկու կարևոր հանգամանք՝ նախ նա առաջինն էր, ով սկսեց խոսել թյուրքական մյուս ժողովուրդների մասին՝ առաջարկելով նրանց միավորելու տեսլականը: Այդպիսով նա փաստացի քաղաքական օրակարգ է բերում թյուրքական միասնության գաղափարները, միաժամանակ տալով պանթուրանիզմի (թյուրքական բոլոր ժողովուրդների միավորումը Բալկաններից մինչև Չինաստան «Թուրանի» սահմաններում) քաղաքական մեկնաբանությունը:

Ներբեռնումներ

Հրատարակվել է

2025-05-27