Military-Political Confrontations In The Khanates Of The South Caucasus In 1768-1774 And Erekle II
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.52837/27382702-2022.1-42%20Բանալի բառեր-:
King Erekle, South Caucasia, Quba, Fatali Khan, Khanate, Shaki, Shamakhi, Karabakh, Muhammad-NutsalԱմփոփում
1768 թվականին Ղուբայի Ֆաթալի խանը Շաքիի Հուսեյն խանի հետ միասին գրավեցին Շամախին։ Շուտով նա փորձեց իրեն ենթարկել նաև Շաքիի խանությունը։ Այդ նպատակով Ֆաթալի խանը Քարթլի-Կախեթի թագավոր Հերակլ II-ին և Ղարաբաղի Իբրահիմ խանին առաջարկեց արշավել Շաքիի խանության դեմ։ Սակայն այդ համաձայնությունը չկայացվեց։ Իր հերթին Շաքիի խանը օգնություն խնդրեց Հերակլ II-ից։ Վերջինս պահանջեց, որ Ֆաթալի խանը հաշտվի Շաքիի խանի հետ և սպառնաց ռազմական օգնություն ցույց տալ Հուսեյն խանին։ Ղարաբաղի Իբրահիմ խանը նույնպես օգնություն խնդրեց Հերակլ II-ից ընդդեմ Ֆաթալի խանի։ Այսպես ստեղծվեց Հերակլ II-ի, Հուսեյն խանի և Իբրահիմ խանի դաշինքը ընդդեմ Ֆաթալի խանի։ Դաշնակիցները նպատակ ունեին վերականգնել Աղասի խանի իշխանությունը Շամախիում, նույնիսկ Ֆաթալի խանին նրա ենթարկվելու պայմանով։ Հրաժարվելու դեպքում նրանք միացյալ ուժերով մտադիր էին Ղուբա խանությանը զրկել իր նվաճած տարածքներից։ Ռուսաստանի կառավարությունը փորձեց սահմանափակել Հերակլ II-ի գործունեությունը հարավկովկասյան խաների միջև շարունակվող դիմակայությունում։ Այնուամենայնիվ, 1770 թվականին Հերակլ II-ը բանակ ուղարկեց Ղարաբաղի Իբրահիմ խանի մոտ՝ Ֆաթալի խանի հարձակումը ետ մղելու համար։ Արդյուն-քում Ֆաթալի խանի արշավանքը դեպի Ղարաբաղ ավարտվեց անհաջողությամբ։