C. F. Lehmann-Haupt's Studies on Assyrian Inscriptions of the Armenian Highland
##plugins.pubIds.doi.readerDisplayName##-:
https://doi.org/10.52837/27382702-2022.1-13%20Բանալի բառեր-:
Nairi, Urartu, Assyria, Tigris Tunnel, inscriptions, C. F. Lehmann-Haupt, W. Belck, Tiglathpileser I, Shalmaneser III, campaignԱմփոփում
Գերմանացի ականավոր արևելագետ, ուրարտագետ Կ.Ֆ. Լեման-Հաուպտը 1898–1899 թթ. Հայկական լեռնաշխարհում և Հյուսիսային Միջագետքում կատարած իր ճանապարհորդության ժամանակ հետազոտեց նաև Տիգրիսի թունելը: Ըստ հետազոտողի՝ Ասորեստանի արքաներն այդ վայրը համարել են որպես Տիգրիսի ակունքը, կամ՝ ակունքներից մեկը և իրենց արշավանքների ժամանակ ձգտել են հասնել այնտեղ: Դա հավանաբար պայմանավորված էր նաև այն հանգամանքով, որ Ասորեստանի մայրաքաղաքներ Աշշուրի, Կալախի և Նինվեի «պատերը ողողող» Տիգրիս գետի ջրերը, այստեղ հոսում էին ժայռերի միջից: Զոհաբերությունները որոնք, ասորեստանյան արքաներն, ըստ արձանագրությունների, կատարում էին իրենց աստվածների պատվին, համարվել են նաև նվիրված գետի և աղբյուրի աստծուն: