ISSN 2738-2710 (Print)
ISSN 2738-2702 (Online)
Գլխավոր խմբագիր` Քրիստինե Կոստիկյան
Բաց հասանելիությունը համացանցի միջոցով ապահովում է գրախոսվող գիտական ամսագրերի հոդվածների անխոչնդոտ մատչելիությունը: Բաց հասանելիությունն մեծապես նպաստում է հրապարակումների ընթերցանելիության հնարավորությանը, ինչպես նաև բարձրացնում է հեղինակների ճանաչելիությունը: «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» (ԲԱԻ) ժողովածուն գրախոսվող բաց հասանելիությամբ պարբերական է: Գրախոսությունն իրականացվում է Խմբագրական խորհրդի հսկողության ներքո: Գրախոսման գործընթացը կատարվում է հետևյալ կարգով՝ աշխատության նախնական զննումից և խմբագրի կողմից հաստատում ստանալուց հետո, հոդվածը գրախոսման նպատակով ուղարկվում է առնվազն երկու մասնագետներիի: Գրախոսման համար ընտրված է երկկողմ «կույր գրախոսության» ձևը: Որոշ դեպքերում խմբագրական խորհուրդը նախքան հրատարակման վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը, կարող է գրախոսման ուղարկել նաև երրորդ մասնագետի մոտ: Հրապարակման պահից բոլոր հոդվածներն անվճար և հասանելի են՝ կարդալու, ներբեռնելու, պատճենելու և տարածելու համար: «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» (ԲԱԻ) պարբերականի համարները պահվում են Հայաստանի ազգային գրապալատում (տպագիր օրինակների տեսքով), https://elibrary.ru շտեմարանում (էլեկտրոնային տարբերակով) և Համահայկական թվային գրադարանում (էլեկտրոնային տարբերակով):