Հեղինակներին

ՈՒՂԵՑՈՒՅՑ ՀԵՂԻՆԱԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ

«Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» մատենաշարը հրատարակվում է 1960 թ.-ից: Գիտական պարբերականը ընդգրկում է Հարավ-արևմտյան Ասիայի երկրների հին և միջին դարերի, նոր և նորագույն ժամանակների պատմության, ինչպես նաև աղբյուրագիտության և բանասիրության հարցերի վերաբերյալ հետազոտություններ: Զգալի տեղ է հատկացված նաև տարածաշրջանի քաղաքական զարգացումների, միջազգային հարաբերությունների և այլ հիմնախնդիրների լուսաբանությանը:

Պարբերականի հոդվածները հրատարակվում են հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ եվրոպական լեզուներով:

Պարբերականը լույս է տեսնում տարեկան 2 անգամ: Հոդվածները հարկավոր է ներկայացնել տվյալ տարվա առաջին համարի համար՝ մինչև տվյալ տարվա մայիսի 15-ը, իսկ երկրորդ համարի համար՝ մինչև սեպտեմբերի 15-ը:

Պարբերականին հոդվածներ կարող են ներկայացնել միայն գիտական աստիճան ունեցող հետազոտողները (գիտական աստիճան չունեցողները՝ միայն խմբագրության որոշմամբ):

Պարբերականի պաշտոնական կայքէջը՝ http://www.orientcpnme.am, էլեկտրոնային հասցեն՝ journal@orient.sci.am:

Հոդվածներին ներկայացվող պահանջներ
Հարկավոր է որպեսզի հեղինակները իրենց հոդվածները համապատասխանեցնեն «Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» պարբերականի ոճային հետևյալ պահանջներին`

Հոդվածի ծավալը պետք է լինի մինչև 15 էջ՝ ներառյալ նաև ամփոփումները և գրականությունը (ավելի մեծ ծավալը՝ խմբագրության որոշմամբ):
1. Հոդվածի շարվածքը ներկայացնել և՛ էլեկտրոնային (Word - docx), և՛ թղթային տարբերակներով (Երևանից դուրս, կամ արտասահմանից ուղարկվող հոդվածները՝ միայն էլեկտրոնային տարբերակով, պարբերականի էլեկտրոնային հասցեին՝ journal@orient.sci.am) (շարվածքը՝ 12 տառաչափ, 1.5 միջտողային բացվածք, 9000 բառից ոչ ավել):
2. Հայերեն տեքստերը ներկայացնել GHEA Grapalat տառատեսակով, այլ լեզուներով՝ Times New Roman (նույն սկզբունքով նաև ծանոթագրություններում և գրականության ցանկում):
3. Հոդվածի վերնագիրը և հեղինակի անուն և ազգանունը պետք է լինի մեծատառերով:
4. Հոդվածի տեքստից առաջ, բանալի բառերից հետո տալ նաև հոդվածի բովանդակության վերաբերյալ համառոտ շարադրանք (այն պետք է ներկայացվի այն լեզվով, որ լեզվով ներկայացվում է հոդվածը, շարվածքը՝ 12 տառաչափ, միջտողային բացվածքը՝ 1, 250 բառից ոչ ավելի: Հայերեն տեքստերը ներկայացնել GHEA Grapalat տառատեսակով, այլ լեզուներով՝ Times New Roman):
5. Հեղինակը ներկայացնում է նաև իր հոդվածի անգլերեն վերնագիրը և իր անունը և ազգանունը անգլերեն (եթե հոդվածի տեքստը հայերեն է): Եթե հոդվածի տեքստը անգլերեն կամ եվրոպական այլ լեզուներով է և հեղինակը արտերկրից չէ, ապա նա ներկայացնում է իր հոդվածի վերնագիրը և իր անունը և ազգանունը նաև հայերեն:
6. Հոդվածներին կից ներկայացնել նաև հայերեն և անգլերեն 10 Բանալի բառեր (Keywords; Ключевые слова):
7. Եթե հոդվածում կան հապավումներ, ապա հոդվածի վերջում՝ Գրականությունից հետո տալ նաև հապավումները՝ բացված վիճակում:


Հղման համակարգի պահանջները հետևյալն են՝
8. Տեքստում ծանոթագրությունները տալ «Microsoft office word»-ի Cross-References համակարգով, թվային հերթականությամբ, հետևյալ տեսքով․ օրինակ՝
[1։ 36], [4։ 450]– Որտեղ 1- ը և 4-ը հղվող նյութի համարակալման թիվն է գրականության ցանկում, իսկ հաջորդ թիվը՝ օրինակ 36-ը և 450-ը, նույն գրականության (հոդվածներ, գրքեր, զեկուցումներ և այլն) հղվող էջը
Գրականությունում՝

1. Պողոսյան Պ., հոդվածի կամ գրքի վերնագիրը, տպագրության վայրը, տարեթիվը, էջերը:
2. Մարտիրոսյան Պ., հոդվածի կամ գրքի վերնագիրը, տպագրության վայրը, տարեթիվը, էջերը:
3. Իվանով Պ., հոդվածի կամ գրքի վերնագիրը, տպագրության վայրը, տարեթիվը, էջերը:
4. Պետրոսյան Պ., հոդվածի կամ գրքի վերնագիրը, տպագրության վայրը, տարեթիվը, էջերը:
համացանցային հոդվածները և կայքերը հղել նույն համակարգով՝ առանց էջերը նշելու, օրինակ՝ [17] կամ [25]

9. Գրականության ցանկում նշված հեղինակների ազգանունները և տարեթիվը ընդգծել թավ (Bold)։
10. Գրականության ցանկում ներկայացվող համացանցային հոդվածները և կայքերը տալ հետևյալ կերպ՝
Պողոսյան Պ., Վերնագիրը, ամսաթիվը, էլեկտրոնային հասցեն:

11. Հոդվածում ներկայացվող նկար, քարտեզ և աղյուսակ
Հոդվածում նկարներ, աղյուսակներ և քարտեզներ ընդգրկելու դեպքում դրանք պետք է ունենան առնվազն 300 խտություն (300 dpi): Հոդվածում նկարները, աղյուսակները և քարտեզները հարկավոր է համարակալել և վերնագրել:

12. Հոդվածի վերջում ներկայացնել նաև ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (անգլերենի դեպքում՝ BIBLIOGRAPHY, ռուսերենի՝ ЛИТЕРАТУРА (տալ մեծատառերով, թավ (Bold):
13. Գրականության ցանկը տալ այբբենական հետևյալ կարգով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն և այլ լեզուներով։
14. Գրականության ցանկում աշխատությունը (գիրք, հոդված) նշել ամբողջական՝
Պողոսյան Պ., հոդվածի կամ գրքի վերնագիրը, տպագրության վայրը, տարեթիվը, էջերը:
15. Գրականության ցանկում ներկայացվող անտիպ ատենախոսությունը ներկայացվում է հետևյալ կերպ՝
Պողոսյան Պ., Վերնագիրը (անտիպ թեկնածուական ատենախոսություն, ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ):
16. Գրականության ցանկում ներկայացվող համացանցային հոդվածների և կայքերի հասցեները պետք է նշվեն ամբողջությամբ և հնարավորության դեպքում նաև այն օրը, երբ վերջին անգամ այցելել եք այդ կայքը:
17. Գրականության ցանկում ներկայացվող հոդվածներ օրաթերթերից, ամսագրերից՝
Պողոսյան Պ., Վերնագիրը (եթե առկա է), «Օրաթերթի անունը չակերտների մեջ», օրաթերթի ամսաթիվը և համարը:
18. Գրականության ցանկում ներկայացվող գիտաժողովի տպագրված թեզիս կամ հոդված՝
Պողոսյան Պ., զեկուցման կամ թեզիսի վերնագիրը, Գիտաժողովի վերնագիրը, անցկացման վայրը, ամսաթիվը, էջերը:
19. Գրականության ցանկում եթե նույն հեղինակը ներկայացված է մի քանի աշխատություններով, ապա հարկավոր է այդ աշխատությունները ներկայացնել ըստ տպագրման տարիների հաջորդականության:
20. Եթե հոդվածը ներկայացվում է հայերեն՝ հարկավոր է Գրականությունից հետո տալ նաև անգլերեն ամփոփում (500 բառից ոչ պակաս) /հարկավոր չէ գրել ամփոփում բառը/: Անգլերեն կամ եվրոպական այլ լեզվով ներկայացված հոդվածի դեպքում՝ հայերեն ամփոփում: Ռուսերենի դեպքում՝ հայերեն և անգլերեն ամփոփումներ:
21. Ուշադրություն դարձնել նաև պարբերականում և կայքէջում տեղադրված հայերեն և ռուսերեն այբուբենների լատինատառ գրադարձումներին։ Գրականության ցանկում հարկավոր է հայերեն և ռուսերեն գրականությունը տալ այդ գրադարձմամբ (եթե հոդվածը անգլերեն կամ այլ եվրոպական լեզվով է), միևնույն ժամանակ նաև փակագծերում նշել նաև տվյալ աշխատության մեջ օգտագործված գրականության վերնագրի անգլերեն տարբերակը։

Ամփոփումները պետք է հանդիսանան տեքստի սեղմ բովանդակությունը: Հայերեն ամփոփման տառաչափը 12, միջտողային հեռավորությունը՝ 1, GHEA Grapalat տառատեսակով: Անգլերեն, ռուսերեն ամփոփումների դեպքում Times New Roman տառատեսակով: Ամփոփումների տեքստից առաջ պետք է մեծատառերով գրել հոդվածի վերնագիրը (կենտրոնում): Յուրաքանչյուր ամփոփման տեքստից առաջ գրվում են համապատասխան լեզվով Բանալի բառեր (Keywords, Ключевые слова): Բոլոր լեզուներով տրվող Բանալի բառերը պետք է լինեն նույնական:

Հոդվածի վերջում ներկայացնել նաև հեղինակի գիտական աստիճանը, նշել աշխատանքի վայրը, պաշտոնը և e-mail հասցեն:
Հոդվածները հարկավոր է ուղարկել միայն հետևյալ էլեկտրոնային հասցեին՝ journal@orient.sci.am
Հոդվածը ստանալուց անմիջապես հետո հեղինակները կտեղեկացվեն այդ մասին, ինչպես նաև դրա հրատարակման նպատակահարմարության և գրախոսման հանձնելու մասին:

Հեղինակների ուշադրությունն ենք հրավիրում հղումների հետևյալ համակարգի առանձնահատկությունների վրա և ակնկալում որպեսզի հոդվածների ներկայացման ժամանակ դրանք խստորեն պահպանվեն: Սույն համակարգի սկզբունքները չպահպանելու դեպքում ժողովածուի խմբագրական խորհուրդը իրավունք է վերապահում հոդվածները չընդունել քննարկման:

Բոլոր հոդվածները գրախոսվում են, մերժման դեպքում չեն վերադարձվում:
Գրախոսման գործընթացը
Հոդվածը ստանալուց հետո, եթե այն չի մերժվում, խմբագրությունն այն ուղարկում է համապատասխան մասնագետի՝ գրախոսման համար: Գրախոսը պարտավոր է մեկուկես ամսվա ժամկետում ներկայացնել իր կարծիքը ըստ գրախոսման ձևի: Գրախոսի դրական կարծիքի դեպքում հեղինակը տեղեկացվում է այդ մասին և, անհրաժեշտ փոփոխություններ կատարելուց հետո խմբագրու-թյուն ուղարկում հոդվածի վերջնական տարբերակը:

«Բանբեր Արևելագիտության ինստիտուտի» պարբերականի խմբագրություն